Սահմանադրական կարգի տապալման գործով նիստը հետաձգվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նակին պետ Յուրի Խաչատուրովի ինքնազգացողության վատացման պատճառով:
Նիստի մեկնարկին դատարանը դռնփակ ռեժիմով քննել է Խաչատուրովի առողջական վիճակի հետ կապված նրա պաշտպանի միջնորդությունը: Վերջինի բովանդակության մասին տեղեկություն չի տրվել լրատվամիջոցներին, միայն հայտնի է դարձել, որ դատավոր Դանիեբեկյանը մերժել է միջնորդությունը:
Դռնփակ նիստից հետո հայտարարվել է 10 րոպե ընդմիջում, որի ընթացքում Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է: Դատարան են ժամանել շտապօգնության աշխատակիցները: Ավելի ուշ Խաչատուրովը դատավորին հայտնել է, որ իր զարկերակային ճնշումը բարձրացել է, գլխապտույտ ունի, եւ դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով: