ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 62 տարեկան: Ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ եղերական մահը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին:
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են այցելել նրա գերեզման-հուշաքարի մոտ:
Ծնունդով Հադրութից քաղաքական այս գործչի անցած ուղու մասին է պատմում Հայկ Սահակյանը: