կարևոր
1347 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-16 17:16

3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն Հայաստանին՝ Ճապոնիայից

3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն Հայաստանին՝ Ճապոնիայից

Ճապոնիայի կառավարությունն այսօր որոշել է 3.6 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ հաղթահարելու Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո հումանիտար ճգնաժամը: Այս մասին հայտնում է Ճապոնիայի արտգործնախարարության պաշտոնական կայքը:

Հայաստանին տրամադրվելիք օգնության շրջանակում նախատեսվում է բուժպատրաստվածության վերաբերյալ վերապատրաստումներ իրականացնել 6 հիվանդանոցում եւ բուժհաստատությունում, վերանորոգել 3 տարհանման ապաստարան, բժշկական սարքավորումներ տրամադրել 17 բուժհաստատության, վերանորոգել 15 դպրոց, տրամադրել ուսումնական պարագաներ եւ այլն: