կարևոր
1302 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-16 16:49

ԱՄՆ Կոնգրեսը հունվարի 6-ի իրադարձությունները քննող հանձնաժողով կստեղծի

ԱՄՆ Կոնգրեսը հունվարի 6-ի իրադարձությունները քննող հանձնաժողով կստեղծի

Ամերիկյան Կոնգրեսը հանձնաժողով կստեղծի՝ հետաքննելու հունվարի 6-ի իրադարձությունները, երբ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին օրենսդիր մարմնի շենք:

Փորձագիտական խումբը ստեղծվելու է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումից հետո կազմված հանձնաժողովի օրինակով:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ հանձնաժողովը նախ հետաքննելու, որից հետո տեղեկացնելու է փաստերի ու հնարավոր պատճառների մասին, որոնք կարող են առնչություն ունենալ ներքին ահաբեկչական գործողությանը եւ երկրում իշխանության խաղաղ փոխանցման գործընթացին միջամտությանը:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի վրա հարձակման հետեւանքով 5 մարդ էր զոհվել, այդ թվում` Կապիտոլիումի շենքը հսկող ոստիկաններից մեկը: Այս միջադեպից հետո դեմոկրատները Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթաց էին նախաձեռնել, սակայն Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, արդարացրեց Թրամփին, քանի որ ապացույցներ չգտավ, որ նա է հրահրել խռովություն: