կարևոր
2122 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-16 15:15

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա: