կարևոր
1167 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-16 15:02

Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է. դատական նիստը հետաձգվեց փետրվարի 23-ին

Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է. դատական նիստը հետաձգվեց փետրվարի 23-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Գործով անցնող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել էր. շտապօգնություն էր հրավիրվել դատարան։ Նա հայտարարեց, որ ի վիճակի չէ մասնակցել դատական այսօրվա նիստին։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, հաշվի առնելով Խաչատուրովի առողջական վիճակը, որոշում կայացրեց հետաձգել նիստը. Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին։