կարևոր
1187 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-16 14:15

Անարդար որոշումը վերանայել է պետք, առայժմ ընդունենք չիմացության արդյունք. Իրինա Յոլյան

Հույս ունեմ, որ Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերի՝ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից դուրս մնալը ընդամենը տեխնիկական վրիպում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ  Իրինա Յոլյանը։

«Չի կարելի թշնամուն բերել հասցնել բնակիչների քթի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է։ Այդ բնակավայրերի բնակիչները պարտադրված կերպով իրենց դաշտերն ու այգիները կիսում են թշնամու հետ։ Նույն Խնձորեսկում գյուղացուն այսօր ադրբեջանցին արգելում է սեփական դաշտը վարել։ Խնձորեսկում անասունները պիտի արոտի տանեն, բայց որտե՞ղ։

Իրավիճակը նույն է նաև Քարահունջում, մարդիկ այդքան ահազանգում են, խոսում են, որ սահմանազատումները անարդար մեխանիզմով են իրականացվում, տարածքներ ենք կորցնում, թշնամին մի քանի մետր հեռավորության վրա կանգնած է, այսքանից հետո էլ պարզվում է՝ սահմանամերձ չէ։ Անարդար որոշումը վերանայել է պետք, կրկնակի անգամ վերքին աղ լցնելը առայժմ ընդունենք չիմացության արդյունք»: