կարևոր
2122 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-16 12:49

Փետրվարի 20-ին, ժամը 15.00 ես կլինեմ Ազատության հրապարակում

«Փետրվարի 20-ին, ժամը 15.00 ես կլինեմ Ազատության հրապարակում։ Դրա համար ունեմ երեք պատճառ՝

1. Կապիտուլյանտը համարում ա, որ չպիտի հեռանա, քանի դեռ փողոցում շատ մարդ չի հավաքվում։ Ուրեմն կհավաքվենք։

2. Կապիտուլյանտը համարում ա, որ ընտրություններ անցկացնելու կարիք չկա։ Ուրեմն պիտի անցկացնենք առանց իրա։

3. Կապիտուլյանտը համարում ա, որ մարսելու ա, անցնի գնա։ Ուրեմն թույլ չենք տալու»,- գրում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Շաղիկ Մարուխյանը, արձագանքելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների ղեկավար Գեղամ Մանուկյանին, ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով:

«Փետրվարի 20-ին ժամը 15։00-ին կհանդիպենք Ազատության հրապարակում. եթե ես դա չանեմ, ես իրավունք չեմ ունենա խոսելու. եւ իմ երեխան ինձ հաստատ կմեղադրի: Որովհետեւ սա իմ ու մեր լինել-չլինելու հարցն է. սա քաղաքական օրակարգ չի: Զարթնեք, խնդրում եմ»,-հայտարարել է Մարուխյանը:

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանին կոչին արձագանքել է նաև միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ կարևոր է լինել միասնական, որպեսզի փրկենք այն, ինչ մնացել է։ Նա ևս կոչ է արել մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։