16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Իրաքյան Քրդստանում՝ Էրբիլի միջազգային օդանավակայանի մոտ, հրթիռակոծել են Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ենթակայության տակ գտնվող ավիաբազան: Մեկ քաղաքացիական ծառայող զոհվել է, եւս մեկ զինծառայող եւ մի քանի ամերիկացի մասնագետներ վիրավորվել են:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կապվել է Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավար Մասրուր Բարզանիի հետ՝ քննարկելու համար միջադեպը եւ հավաստիացնելու, որ կաջակցեն հետաքննության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Բլինկենի խոսքով՝ Վաշինգտոնում զայրացած են այդ հարձակումից: