կարևոր
1723 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-16 10:55

Որևէ փաստաթուղթ, միջազգային երաշխիք չի ապահովելու Սյունիքի անվտանգությունը, եթե Ադրբեջանի հետ սահմանագիծը ապահովված չէ անվտանգային անհրաժեշտ համակարգերով

Որևէ փաստաթուղթ, միջազգային երաշխիք չի ապահովելու Սյունիքի անվտանգությունը, եթե Ադրբեջանի հետ սահմանագիծը ապահովված չէ անվտանգային անհրաժեշտ համակարգերով

Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն, փաստաթուղթ, միջազգային երաշխիք չի ապահովելու Սյունիքի անվտանգությունը, եթե Ադրբեջանի հետ սահմանագիծը ապահովված չէ անվտանգային անհրաժեշտ համակարգերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Սյունիքի աշխարհագրական դիրքը, նշանակությունը, ռելեֆը, Ադրբեջանի մխրճված լինելու հանգամանքը, ենթակառուցվածքների դասավորությունը մեզ ստիպում են անվտանգային ոչ ստանդարտ լուծումների գնալ՝ տեխնիկական միջոցների տեղակայումից մինչև համապատասխան պատրաստություն անցած մոբիլ ստորաբաժանումների կազմավորում։

Սյունիքի հատվածում բոլոր լուծումները պետք է պլանավորվի տարբեր ժամանակային կտրվածքով, որոշ խնդիրներ հրատապ կարգավորում են պահանջում»,- գրել է Աբրահամյանը։