24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Շաղիկ Մարուխյանը, արձագանքելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների ղեկավար Գեղամ Մանուկյանին, ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով:
«Փետրվարի 20-ին ժամը 15։00-ին կհանդիպենք Ազատության հրապարակում. եթե ես դա չանեմ, ես իրավունք չեմ ունենա խոսելու. եւ իմ երեխան ինձ հաստատ կմեղադրի: Որովհետեւ սա իմ ու մեր լինել-չլինելու հարցն է. սա քաղաքական օրակարգ չի: Զարթնեք, խնդրում եմ»,-հայտարարել է Մարուխյանը:
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանին կոչին արձագանքել է նաև միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ կարևոր է լինել միասնական, որպեսզի փրկենք այն, ինչ մնացել է։ Նա ևս կոչ է արել մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։