կարևոր
1565 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-15 23:39

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում COVID-19-ով հիվանդացության նվազման մասին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում COVID-19-ով հիվանդացության նվազման մասին

Հինգ շաբաթ անընդմեջ աշխարհում COVID-19ով հիվանդացությունը նվազում է: Ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Արդեն հինգերորդ շաբաթն է, որ ամբողջ աշխարհում COVID-19 դեպքերի մասին հաղորդումները նվազում են»,-նշել է նա:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ հինգ շաբաթում շաբաթական գրանցվող նոր վարակների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է: