կարևոր
1121 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-15 21:22

Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է գործադուլը եվ դասադուլը

Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է գործադուլը եվ դասադուլը

Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է գործադուլը եվ դասադուլը:

Ուսուցիչներն ու աշակերտները բողոքում են տնօրենի պաշտոնում Քարմիլե Առաքելյանի ընտրության դեմ: Փետրվարի 15-ին նրանք ցանկացել են հանդիպել վերջինի հետ, բայց կրկին որեւիցե ընդհանուր հայտարարի չեն եկել:

Ուսուցչական անձնակազմն, աշակերտներն ու նրանց ծնողներն էլ որոշել են Աբովյանում քայլերթ իրականացնել՝ պահանջելով, իրենց խոսքով, արդարության վերականգնումը: Նրանց ուղեկցում էին ոստիկանության աշխատակիցները:

Հիշեցնենք, որ այս ակցիաների մասնակիցների խոսքով՝ Քարմիլե Առաքելյանը Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մտերիմն է ու նրա հովանավորությամբ է նշանակվել այս դպրոցի տնօրենի պաշտոնում: