կարևոր
825 դիտում, 11 ամիս առաջ - 2021-02-15 21:10

ՄԱԿ-ը նախազգուշացրել է համավարակի պատճառով աշխարհում պարենի հնարավոր դեֆիցիտի մասին

ՄԱԿ-ը նախազգուշացրել է համավարակի պատճառով աշխարհում պարենի հնարավոր դեֆիցիտի մասին

2021 թվականին հատկապես աղքատ երկրները կանգնել են պարենային ճգնաժամի ռիսկի առաջ: Դա պայմանավորված է համավարակի հետևանքով մթերքի գնաճով: Այս մասին The Guardian-ին հայտնել է 2021-ին պարենային համակարգերի համաժողովի ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ագնես Կալիբատան:

«Պարենային համակարգերը կրճատվել են COVID-19-ի պատճառով:  Պարենամթերքը թանկացել է, շատ տեղերում այն մարդկանց համար անհասանելի է դարձել:  Պարենի հարցն այս տարի ավելի սուր է, քան նախորդ տարի»,- հայտարարել է մասնագետը:

Նա ընդգծել է, որ հիմնական հարվածը հասել է շուկաներին: Կարանտինի պատճառով փակվել են մթերային շուկաները, ինչը հանգեցրել է ֆերմերների վիճակի վատթարացմանը: