կարևոր
1855 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-15 20:00

Նիկոլ Փաշինյանը հենց այս պահին շանս ունի կենդանի մնալով հեռանալ․ Հրանտ Բագրատյան

Նիկոլ Փաշինյանը հենց այս պահին շանս ունի կենդանի մնալով հեռանալ․ Հրանտ Բագրատյան

Ես այդ վտանգի մասին ասել եմ, իշխանությունը խոստովանում է, որ այդպիսի բան ստորագրել է, քավորն էլ Վաղարշակ Հարությունյանն է, որն ասում է՝ դե խնդրեցին։ Պաշտպանության նախարարը չգիտի, որ GPS-ով սահման չեն գծում։ Այս մասին փետրվարի 15-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որում ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարեւանությամբ կրակում են տարբեր տրամաչափի զինատեսակներից:

«Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ էն քո բնակարանն է, էստեղից այնտեղ ադրբեջանական զինվորը զենքով կանգնած է։ Դուք նույնիսկ չեք ցանկանա բալկոն դուրս գաք, որ լվացք կախեք։ Սահմանը պետք է լիներ այ էն վիշկի տեղը, էդպես տվել են, դա հարյուրավոր, հազարավոր քառակուսի կիլոմետր է, որ բացի Ղարաբաղից տվել են»,- նշեց նա։ 

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին եւ լրագրողի հարցին, թե ինքը մասնակցելո՞ւ է, Բագրատյանը դրական արձագանքեց։ Հստակեցնող հարցին՝ առանձի՞ն, թե Հայրենիքի փրկության շարժման հետ, նախկին վարչապետն ասաց.

«16 կուսակցությունները  միասնական լինել չեն կարող, նրանց միասնականությունն այսօր Նիկոլին հեռացնելն է, այնտեղ շատ տարբեր ուժեր են, սոցիալիստական, ոչ սոցիալիստական, ես չեմ կարող միանալ։ Քաղաքացիները պետք է հասկանան, որ միասնական չպետք է լինենք, որ 4, 5, 6 ուժ անցի խորհրդարան, ամեն մեկը 10 տոկոսով, սա է դեմոկրատիան, ոչ թե 85 տոկոսանոց պառլամենտն ինչ ուզում անում է։ Քաղաքացին պետք է հասկանա, որ սա է ճիշտ երկիրը»,- նշեց նա։

Բագրատյանը ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հենց այս պահին շանս ունի կենդանի մնալով հեռանալ, այլապես գնալու է սրացում, եւ նա չի կարող հաղթել։