կարևոր
1673 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-15 19:17

Ալիեւը խոսել է բանակցային գործընթացից

Ալիեւը խոսել է բանակցային գործընթացից

Բանակցությունների ժամանակ Հայաստանը երբեք չի ցանկացել Ադրբեջանին վերադարձնել Բերձորի եւ Քարվաճառի շրջանները։ Այս մասին Արցախի բռնազավթված շրջաններ երեկ կատարած այցի ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ դա էր բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառը:

«Ցավոք, Հայաստանի ու նրա արտասահմանյան մի շարք հովանավորների դիրքորոշումն այն էր, որ Ադրբեջանին վերադարձվի 5 շրջան: Ադրբեջանը պետք է բավարարվեր դրանով, իսկ Լեռնային Ղարաբաղը ինչ-որ մի ժամանակահատվածում անկախություն ստանար»,- հայտարարել է Ալիեւը՝ հավելելով, որ ինքը մերժել է այդ առաջարկը:

Նրա խոսքով՝ Քարվաճառի և Բերձորի շրջանները պետք է մնային Հայաստանի հավերժական հսկողության տակ:

Հայաստանի ստորագրած կապիտուլյացիայի մասին համաձայնագրով՝ այդ շրջաններն անցել են Ադրբեջանի հսկողության տակ:

Ի դեպ, Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանում Ալիեւը հայտարարել է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանին կապող երկաթուղու՝ Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարության մեկնարկի մասին: