կարևոր
1068 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-15 18:58

Փաստաբանները Դատախազությանն ու ՀՔԾ-ին մեղադրում են անգործության մեջ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում  փաստաբանների՝ Հատուկ Քննչական Ծառայության անգործության դեմ բողոքը հետաձգվել է:

Փաստաբանների պալատի նախագահ  Արա Զոհրաբյանը նշել է, որ դեռեւս դեկտեմբերի 22-ին իրենք մի խումբ փաստաբաններ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազին, որտեղ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության համար մեղադրելու հիմքերն են նշել:

Եվ, ահա, ՀՔԾ-ն 3 որոշում կարող էր կայացնել՝ գործ հարուցել, հարուցումը մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության: Մինչդեռ այդ ծառայությունը այլ ուղի է ընտրել:

Դատարանի այս նիստին հետեւել է Անահիտ Հովհաննիսյանը: