ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր: Հատուկ ուշադրություն կհատկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար օժանդակության ցուցաբերման, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման վրա: Ստուգվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային ծրագրերը: