23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը ծանուցումներ է ներկայացրել բաժանորդ հանդիսացող իրավաբանական անենձանց, վճարումներ կատարել՝ 2020թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին մատուցած ծառայությունների դիմաց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել անհատ ձեռնարկատեր Արմինե Ավագիմյանը:
Արմինե Ավագիմյանը հիմք ընդունելով ԱՀ նախագահի հոկտեմբերի 2-ի որոշումը, դիմել է ձեռնարկատերերին.
«Կո’չ եմ անում Արցախում գրանցված և գործող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին չկատարել 2020թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ մասով առաջացած պարտքի մարումներ: Տե’ր կանգնեք Ձեր իրավունքներին, մերժե’ք կեղծիքն ու եղե’ք պահանջատեր, որ տրված խոստումները իրականություն դառնան: Հայրենակիցնե’ր, եթե որոշել ենք կրկին լծվել Հայրենիք կերտելու գործին, ուրեմն Արցախում ժողովրդահաճությունը տեղ չունի և ամեն խոսք գործ պիտի դառնա, այլ տարբերակ պարզապես չկա»: