կարևոր
1459 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-15 18:08

Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ. ՀՀ ՊՆ

Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ. ՀՀ ՊՆ

Փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել․ տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը հայտնել էր, որ Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում։

Նշենք, նաև որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկատվություն է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:

Հավելենք, որ միայն ՀՀ ՄԻՊ-ի ահազանգից հետո ՊՆ-ը և Սյունիքի մարզպետարանը հաստատեցին տեղեկությունը։