կարևոր
1125 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-15 17:51

ՊԲ-ում այսօրվանից մեկնարկել է նոր ուսումնական տարին

Փետրվարի 15-ին ՊԲ-ում մեկնարկել է 2021թ. բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը նոր ուսումնականի մեկնարկային գործընթացներին հետևել է հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկում:

Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ և պետական բարձր պարգևներ հանձնել պաշտպանական շրջանի բազմաթիվ զինծառայողների, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ գերազանց մակարդակով են կատարել առաջադրված մարտական խնդիրները՝ մինչև հրադադարի հաստատման պահը անառիկ պահելով սահմանային գոտու՝ իրենց վստահված հատվածը:

Նշենք նաև, որ նոր ուսումնական փուլը մեկնարկել է բանակի բոլոր զորամասերում, որի խորհրդանշական մասի ավարտից հետո սկսվել են մարտական պատրաստության պարապմունքները: