11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Հայաստանում տարեկան գրանցվում են մանկական (0-18 տարեկան) քաղցկեղի 80-100 առաջնակի դեպքեր:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:
«Բարձր եկամուտ ունեցող երկրներում հիվանդ երեխաների 80 տոկոսից ավելին բաժանվում են քաղցկեղից, մինչդեռ ցածր եկամուտներ ունեցող շատ պետություններում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 20 տոկոս: Հայաստանն իր ցուցանիշներով մոտ է զարգացած երկրներին: Համաձայն վիճակագրության, մեր ապրելիության ցուցանիշները հասնում են 70, 75, երբեմն էլ 80 տոկոսին, դա էլ այն պայմաններում, երբ միջոցները բավական սուղ են մեր երկրում»,- նշեց Թամամյանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրենք ախտորոշում են հիվանդությունը, և հիվանդների մեծամասնությունը բուժումը շարունակում է Հայաստանում: