20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Փետրվարի 13-ին Վայոց ձորի մարզում անհայտ անձը կամ անձինք պոկել-քանդելու միջոցով վնասել են Զառիթափ համայնքի վարչական տարածքում գտնվող 1941-1945թթ․-ի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի քարին փակցված մետաղյա աստղը՝ վնասելով նաև հուշարձանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փաստի առթիվ Ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ արարքը կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։