կարևոր
1280 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-15 15:27

Տեխասի 1 միլիոնից ավելի բնակիչներ առանց լույսի են մնացել ցրտելու և փոթորկի պատճառով

Տեխասի 1 միլիոնից ավելի բնակիչներ առանց լույսի են մնացել ցրտելու և փոթորկի պատճառով

Տեխասի ավելի քան 1 միլիոն բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել նահանգում մոլեգնող ձնափոթորկի պատճառով: Այդ մասին հաղորդել է poweroutage.com. մասնագիտացված պորտալը:

Ռեսուրսի տեղեկատվության համաձայն, ավելի քան 12 միլիոն սպառողներից Տեխասում փետրվարի 15-ի դրությամբ առանց լույսի է մնացել 1 միլիոն 75 հազար 85 բնակիչ: Տեխասի էլեկտրատեխնիկական սարքավորման հուսալիության խնդիրներով զբաղվող խորհուրդը (ERCOT) փետրվարի 14-ին հաղորդել էր նահանգի հողմային սարքերի կեսի շարքից դուրս գալու մասին, որոնց տուրբինները սառցապատվել էին: Դա հանգեցրել է 12 հազար մեգավատտի կորստի:

Բացի այդ, սահմանափակվել է գազի մատակարարումը էլեկտրակայաններին: Միեւնույն ժամանակ Մեքսիկական ծոցի ափին չսառած հողմային սարքերը փոթորկի ժամանակ քամու փոռթկումների պատճառով ավելի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են մշակում, քան սպասվում էր, գրում է Austin American-Statesman տեղական հրատարակությունը;