կարևոր
1085 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-15 15:04

Կրակոցներ՝ Արցախի Մարտունի քաղաքի խանութներից մեկի մոտ. կան վիրավորներ

Կրակոցներ՝ Արցախի Մարտունի քաղաքի խանութներից մեկի մոտ. կան վիրավորներ

Փետրվարի 14-ին ժամը 23:25-ին քաղաքացիներից հեռախոսով հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ Մարտունի քաղաքի Խաչատրյան փողոցում տեղակայված խանութներից մեկի մոտ կրակոցներ են եղել:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 23:20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Մարտունի քաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Ռ. Հ.-ն «ԱԿ-74» մոդելի ինքնաձիգով Մարտունի քաղաքում տեղակայված Մարտունի քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Գ. Ա.-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի ուղղությամբ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Մարտունի քաղաքի բնակիչներ՝ 1984թ.ծնված Գ. Հ.-ն աջ ազդրի ստորին երրորդի հրազենային վիրավորում, ազդրոսկրի կոտրվածքով և 1994թ.ծնված Մ. Ա.-ն աջ սրունքի ստորին երրորդի, ձախ ազդրի վերին երրորդի հրազենային վիրավորում, աջ ազդրի աջ մեծ ոլորքի վերին երրորդի կոտրվածքով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում, իսկ դեպքի վայր մեկնած Մարտունու շրջբաժնի ծառայողը Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Պ.-ից դանակը վերցնելու ժամանակ ստացել է աջ ձեռնաթաթի երրորդ, չորրորդ մատերի կտրած վերքեր:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ԱՀ քննչական կոմիտե։