կարևոր
1272 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-15 14:23

ԱՄՆ-ում ձերբակալել են Նյու Յորքում մի շարք սպանությունների եւ մահափորձերի մեջ կասկածվողին

ԱՄՆ-ում ձերբակալել են Նյու Յորքում մի շարք սպանությունների եւ մահափորձերի մեջ կասկածվողին

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքային մետրոյում մի շարք սպանությունների եւ մահափորձերի մեջ կասկածվողին: Այս մասին գրում է New York Times թերթը:

Միջադեպերը Նյու Յորքի մետրոյում տեղի է ունեցել 24 ժամ ընդմիջումով՝ փետրվարի 12-ին եւ 13-ին: Երկու մարդ մահացու դանակահարվել են, եւս երկուսը՝ վերքեր ստացել: Կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, ոստիկանության կողմից ձերբակալվել է 21-ամյա Ռիգոբերտո Լոպեսը, որին առաջադրվել է սպանության եւ սպանություն փորձի մեղադրանքներ: Ինչպես պարզվել է, որոշակի բնակության վայր չունեցող երիտասարդը մետրոյում մյուս անօթեւանների վրա հարձակվել առանց որեւԷ ակնհայտ պատճառի:

Հարձակման պահին նրա «զոհերը» քնած են եղել: Անցյալում Լոպեսն արդեն մի քանի անգամ ձերբակալվել է տարբեր իրավախախտումների համար, ինչպես նաեւ բուժընթաց է անցել հոգեբուժարանում: Վերջին ժամանակներս նա ապրում էր հյուրանոցում, որը Նյու Յորքի իշխանություններն օգտագործում էին որպես անօթեւանների համար ապաստարան: