կարևոր
626 դիտում, 9 ամիս առաջ - 2021-02-15 13:39

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 446 դեպք, որից 235-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 446 դեպք, որից 235-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ

Փետրվարի 8-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 446 դեպք, որից 235-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 145 հրդեհի, 10 փլուզման, 1 պայթյունի, 1 դարափուլի, 2 քարաթափման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 120 կենցաղային կանչ. տուժել է 102 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ:

Արձանագրվել է թունավորման 14 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 63 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 32 տրանսպորտային միջոց: