08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ֆեյսբուքում «Ազիզ Մուրադով» անվամբ օգտահաշիվ ունեցող Հայաստանի քաղաքացին կապվել է պատերազմում անհետ կորած զինծառայողների՝ իգական սեռի ներկայացուցիչ հարազատների հետ, որոնց թվում է եղել նաեւ 16-ամյա անչափահաս աղջիկ, ներկայացել որպես ադրբեջանցի, սուտ տեղեկություններ հայտնել նրանց գտնվելու վայրի մասին, այնուհետեւ՝ այլ տեղեկություններ տրամադրելու դիմաց պահանջել է այդ հարազատներից իրեն ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել գերեվարված անձանց:
Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել որպես ադրբեջանցի ներկայացած անձին, որը ձերբակալվել է, ինքնախոստովանական ցուցմունք տվել, ապա դատարանի որոշմամբ՝ կալանավորվել: Շուրջ մեկ տասնյակ տուժողներ պարզաբանումներ են ներկայացրել կատարվածի վերաբերյալ:
ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ կասկածելի ծագումնաբանություն ունեցող առաջարկներից: