կարևոր
1165 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-15 12:38

Նիկոլ Փաշինյանը և դավաճանական կազմը պետք է անցնեն պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածներով

Նիկոլ Փաշինյանը և դավաճանական կազմը պետք է անցնեն պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածներով

Փետրվարի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարնի Նոր Նորքի նստավայրում քննվում է իրավաբանների՝ ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ բողոքը, իսկ բակում ակցիա է տեղի ունենում՝ ի պաշտպանություն իրավաբանների:

Ոչ միայն փաստաբանների կողմից է ներկայացվել հաղորդում հանցագործության մասին, այլև բազմաթիվ տարբեր անձանց, խմբերի, ուժերի կողմից. լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրավաբանների՝ ՀՔԾ-ի և դատախազության անգործության վերաբերյալ բողոքի քննությանը, ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Եթե վերցնենք ու քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի հիմունքները պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածները նայենք, գրեթե բոլոր հոդվածներով Նիկոլ Փաշինյանը և դավաճանական կազմը պետք է անցնեն: Վնասարարության էությունը հետևյալն է, երբ որ անձը հատուկ նպատակով կազմաքանդում է պետական կառույցները՝ թուլացնելով պետությանը, նրան մղելով մի իրավիճակ, երբ մարտահրավերների դեպքում, ինչպիսին օրինակ՝ ռազմական գործողություններն են, կամ պատերազմական իրավիճակներն են, պետությունը ի վիճակի չլինի պաշտպանվել»,-ասել է նա:

Նա նշել է, որ այս և մի շարք հարցերի պատասխաններ պետք է տրվեն, իսկ դրանք տալու համար դատախազությունը պետք է գործի սկզբունքորեն, օրենքի և Սահմանադրության պահանջին համապատասխան:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին: