կարևոր
2236 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-15 12:01

Իրանցի գործարարները կայցելեն Հայաստան. դեսպանությունը հայտնում է ձեռք բերված պայմանավորվածության մասին

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների։

Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։

Դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան: