29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Այսօր սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Ապրիլի 4-ին եկեղեցին կնշի Հարության տոնը: Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին եւ տեւում է 48 օր:
Մեծ Պահքն ունի 7 կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդ:
Պահքի շրջանում օգտագործում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են որոշակի կերակուրներից, նաեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից:
Մեծ պահքի ընթացքում սովորաբար պսակադրություն չի կատարվում: Սակայն հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը եւ այն, որ շատերն առանց իմանալու նախապատրաստվում են պսակադրությանն ու հնարավոր չէ տեղափոխել պսակի օրը, եկեղեցին ընդառաջում է եւ կատարում է պսակը՝ նախընտրելով օրհնել զույգերին եւ բացառել առանց օրհնության ընտանիք կազմելու հանգամանքը:
Իրականում սխալ է պահքի ժամանակ պսակվել, սակայն այս հարցում եկեղեցին առաջնորդվում է ոչ թե եկեղեցական կանոնների հրամայականով, այլ՝ հովվական խնամքի: