Կիրակի 15 հայ ուխտավոր այցելել է Դադիվանքի վանական համալիր, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հայուխտավորներն անարգել կարողացել են մտնել համալիրի տարածք: Նշվում է, որ անվտանգության ապահովման համար ռուս խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի անմիջական հարեւանությամբ:
Դադիվանքը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է եւ գտնվում է Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի տարածքում, որը եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին: