կարևոր
1286 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-14 21:48

Հրդեհ` Սոթք գյուղում. այրվում է տուն

Հրդեհ` Սոթք գյուղում. այրվում է տուն

Փետրվարի 14-ին` ժամը 14։24-ին, Գեղաղրքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 4-րդ փողոցի ոչ բնակելի տներից մեկում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։38-ին, մարել՝ 18։24-ին։ 

Այրվել են տան լոգարանի նախամուտքը, լոգարանը (մոտ 16 քմ), լոգարանին կից սենյակի առաստաղը (մոտ 32 քմ) և տանիքի ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ), ինչպես նաև վնասվել են լոգարանի և հանգստի սենյակի գույքը: