Փետրվարի 14-ին ՀՅԴ Մարտունու «Մերուժան Մոսիյան» երիտասարդական խումբը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու ընկեր Արշակ Մեսրոպյանի, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ ընկեր Սերգեյ Շահվերդյանի -ի և ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ ընկեր Վահագն Խաչատրյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Մարտունի քաղաքում իրականացվելիք ծրագրերը, երիտասարդության շրջանակներում հայրենիքում ապրելու գաղափարի արմատավորման, հետպատերազմյան շրջանում երիտասարդության առաջ ծառացած խնդիրները և երիտասարդությանը հուզող այլ հարցեր:
Երիտասարդները հանդիպել են Մարտունի քաղաքաքը պաշտպանող առաջնագծի զինվորների հետ, այցելել են հուշարձաններ, այդ թվում նաեւ Գ. Նժդեհի կիսանդիր։
Նժդեհի արձանը կանգուն է եւ կանգուն է մնալու, գրում է Արշակ Մեսրոպյանը: