կարևոր
1443 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-14 19:57

«Ռոմա»-ն հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Ռոմա»-ն հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Ռոմա»-ն մրցեց «Ուդինեզե»-ի հետ:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «գայլերը» խաղի հաշիվը բացեցին մեկնարկից 5 րոպե անց: Աչքի ընկավ Ժոևդան Վերետուն: 25-րդ րոպեին «Ուդինեզե»-ի դարպասապահը խախտեց խաղի կանոնները Մխիթարյանի նկատմամբ և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ժորդան Վերետուն, ով դարձավ դուբլի հեղինակ (9-րդ գնդակը Սերիա Ա-ի ընթացիկ առաջնությունում):  Երկրորդ կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն դարպասի գրավում չէր արձանագրվում: Միայն հանդիպման ավելացված ժամանակում «Ռոմա»-ն խփեց նաև երրորդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Պեդրոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը երկու հորիզոնականով և այժմ 3-րդն է: «Գայլերն» ունեն 43 միավոր: Առաջատարը 49 միավորով «Միլան»-ն է: