24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Ինչպես տեղեկացրել էի, ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ բողոք էինք ներկայացրել դատարան:
Բողոքի քննությունը նշանակվել է 2021թ. փետրվարի 15-ին (երկուշաբթի) ժամը 10:30-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Երևան, Նոր նորքի 4-րդ զանգված Գյուլիքևխյան փող. 20, թիվ 2 դահլիճ, դատավոր՝ Հ.Մանուկյան)
Հ.Գ. Հիշեցնում եմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին»:
Հավելենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը բոլորին երկուշաբթի՝ փետրվարի 15-ին ժամը 10:30-ին, հրավիրել է դատարնի մոտ( ք. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխյան փող. 20)՝ աջակցելու փաստաբաներին, պահանջելու արդարադատություն: