կարևոր
2117 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-14 18:07

Քննարկվել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր

Փետրվարի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց արտահանումներով զբաղվող իրանական «Exe Start Out» ընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Համիդ Ռեզա Բոնյադիին, ընկերության տնօրեն Հաջար Սաիդինեժադին և ընկերության այլ պատասխանատուների։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին, զարգացման հնարավորություններին և «Exe Start Out» ընկերության կողմից Հայաստանում ներկայացուցչության հիմնադրմանը վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել «Exe Start Out» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ տեղում տնտեսական ծրագերի քննարկման նպատակով։