կարևոր
1092 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-14 16:04

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 185 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 185 նոր դեպք

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 հազար 185 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, նշելով, որ արդեն հինգ օր շարունակ նոր դեպքերի թիվը չի հատում 17 հազարի շեմը:

Վարակակիրներից 10%-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունը հաղթահարել է 15 հազար 194 հոգի, մահացել` 430 մարդ:

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 4 մլն 071 հազար 883  է, մահացել է 80 հազար 126 մարդ, առողջացել` 3 931 011 վարակակիր: