կարևոր
1319 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-14 15:12

Կաթողիկոսը Սուրբ Գայանե վանքում կատարեց նորապսակների օրհնության կարգ

Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին, Սուրբ Գայանե վանքում կատարվեց նորապսակների օրհնության կարգ, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով իր օրհնությունն ու նվերները բաշխեց նորապսակ սարկավագներին և տաճարում ներկա նորապսակ զույգերին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: