07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Սեր և քնքշություն բոլորին:
Տյառնընդառաջ. նվիրումն տաճարին. խաչքարային պատկերաքանդակ, Սոդք, 17-րդ դարի վերջ: Այժմ` Մայր աթոռ սուրբ Էջմիածնում: Լուսանկարը և գրառումը՝ Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի էջից:
Փետրվարի 14-ը Հայաստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է ընտանիքի տոն: Սուրբ Պատարագից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում կատարվելու է նորապսակների օրհնության կարգ:
Փետրվարի 14-ին աշխարհի տարբեր երկրներում նշում են Սուրբ Վալենտինի կամ սիրահարների տոնը։ Այդ օրը սիրահարները շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում խորհրդանշական նվերներ։