կարևոր
910 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-14 14:33

Հրշեջ-փրկարարները մարել են մետաղյա տնակում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են մետաղյա տնակում բռնկված հրդեհը

Փետրվարի 14-ին` ժամը 10։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի, որ Գ․Հովսեփյան փողոցում՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի մոտակայքում, կրպակ կամ տնակ է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 10։40-ին, մարել՝ 11։22-ին։ Այրվել է մետաղյա տնակի (30 քմ) ներսի գույքը: