կարևոր
1368 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-14 14:11

Ո՞վ է ի վերջո վեր կենալու ու հանգամանալից խոսելու, թե ինչ վիճակում ենք, ինչու հասանք այստեղ և ամենակարևորը` ու՞ր պիտի գնանք ու ոնց. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը գրում է

«Տպավորություն ունեմ, թե լավ չենք հասկացել ինչ է տեղի ունեցել: Մարդիկ ապրում են օրվա հոգսերով ու թեմաներով` գների աճից բողոքելով, երկրաշարժ քննարկելով, կռվելով իրար ու ամեն ինչի դեմ: Իսկ այստեղ` Արցախի մնացորդներում հողը դեռ լացում է: Արցախն այսօր ոչ միայն ջարդված ու արյունաքամ է, այլև նման է մի նվաղած մանկան, որի ծնողն իրեն տվել է հարբեցողությանը ու լքել զավակին: Արցախը մնացել է որբ:

Էս ի՞նչ ենք մենք անում: Էս ի՞նչ ենք խոսում ու ինչո՞վ զբաղվում: Ո՞վ է ի վերջո վեր կենալու ու հանգամանալից խոսելու, թե ինչ վիճակում ենք, ինչու հասանք այստեղ և ամենակարևորը` ու՞ր պիտի գնանք ու ոնց: Այս խաղը մենք տանուլ ենք տվել. ո՞վ կխոսի խաղը փոխելու մասին, ո՞վ կարող է ավելի վերևից նայել իրականությանը ու դեռ չտեսնված ու չիմացված ուրիշ ճամփա նկատել` այս մեկն արդեն փակ է: Հիմարություն է ոչինչ չանելը կամ ընդամենը օրվա բերած խնդրով զբաղվելը: Ոչ մի տեղ տանող ճանապարհ է դա:

Դիմացիր Արցախ ջան: Դիմացիր Հայաստան ջան: Դիմացիր Հայրենիք»: