կարևոր
842 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-14 18:28

Ճապոնիայում կտուգանեն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները չկիրառելու համար

Ճապոնիայում կտուգանեն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները չկիրառելու համար

Ճապոնիայում ուժի մեջ է մտել օրենք, որը նախատեսում է տուգանել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր չեն հետևում կորոնավիրուսի տարածման դեմ կիրառվող սահմանափակումներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նոր օրենքով նախատեսվում է կիրառել շուրջ 4.7 հազար ԱՄՆ դոլարի չափով տուգանք, եթե կորոնավիրուսով վարակված անձը հրաժարվում է հոսպիտալացվել, իսկ նշանակված բուժզննումից հրաժարվելու դեպքում կգանձվի շուրջ 2.8 հազար ԱՄՆ դոլարի չափով տուգանք:

Այս սահմանափակումները տարածվում են երկրի միայն այն շրջաններում, որտեղ գործում է արտակարգ դրության ռեժիմը, ինչպես նաև շրջաններում, որտեղ իշխանությունները հայտարարել են վարակի տարածման սպառնալիքի ամենաբարձր աստիճան: