Երրորդ հուշագիրը գաղտնի է պահվել նույնիսկ ՊՆ ԶՈՒ գեներալներից: Այս մասին «Երկրի հարցը» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը:
«Մեզ հետ միասին գեներալների առջեւ խնդիր էր դրված ամրապնդվել այդ դիրքերում, այդ բնագծերում եւ կառուցել լրացուցիչ պաշտպանական բնագծեր, ենթակառուցվածքներ, սակայն աշխատանքներն անելուց հետո, դեկտեմբերի 17-ին, ի զարմանս բոլորիս, իջեցվեց հրաման, որ պետք է ամսի 18-ին ետ քաշվենք: Այսքանից հետո, որ էլի հայտնվեն նման փաստաթղթեր, զարմանլի չեն լինի»,- նշել է նա:
Գեւորգ Փարսյանը նաեւ հաստատել է` հուշագիրն իրական է, եւ այն կետ առ կետ իրականացվում է:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: