կարևոր
1074 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-13 16:11

Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվել

Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը նոր ակումբ ունի:

Բաբայանն առաջիկայում պաշտոնապես կդառնա «Ռիգա»-ի ֆուտբոլիստ`ստորագրելով ակումբի հետ պայմանագիրը: Փետրվարի 2-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան ԷդգարԲաբայանը հեռացել է դանիական «Հոբրո» ակումբից: Բաբայանն անձամբ է  վճարել իր հրաժարագինը և խզել գործող պայմանագիրը: Հայ ֆուտբոլիստըընթացիկ մրցաշրջանում «Հոբրո»-ի կազմում մասնակցել է 10 հանդիման,  դարձել 5 գոլի հեղինակ և 2 գոլային փոխանցում:

Բաբայանը «Հոբրո»-ին միացել էր 2017 թվականին: