Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ իր երեխաների ներկայությամբ ոստիկանը հարձակվել է իր վրա։ Գրառման մեջ ասվում է․
«Այսօր իմ մանկահասակ աղջիկների ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության 04023 կրծքանշանով աշխատակցի կողմից։ Երկուշաբթի պաշտոնապես դիմելու եմ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով։
Հողատուի ոստիկանությունն անտեր մնացած երկրում իրեն զգում է երկրի տեր ու տիրական...»։