կարևոր
1804 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-13 15:06

Վերիշեն գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Վերիշեն գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Փետրվարի 13-ին` ժամը 09։07-ին, Վերիշեն գյուղ է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 11 փրկարար-ծառայող։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։25-ին, մարվել՝ 11։55-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկ տարածք։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ժամը 13:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 19։22-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն։