կարևոր
481 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-13 14:13

Կանանց թենիսի աշխարհի առաջին ռակետն AO-ի 4-րդ շրջանում է

Կանանց թենիսի աշխարհի առաջին ռակետն AO-ի 4-րդ շրջանում է

Կանանց թենիսի աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում է:

Կանանց մենախաղի երրորդ փուլում Բարտիի մրցակիցն Ռուսաստանից Եկատերինա Ալեքսանդրովնան էր: 1 ժամ 25 րոպե ձգված մրցախաղում Բարտին հաղթեց ընդամենը երկու սեթում` 6:2, 6:4: Հաջորդիվ աշխարհի առաջին ռակետի մրցակիցն ԱՄՆ-ի ներկայացուցիչ Շելբի Ռոջերսն է:

Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուրն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն և առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը, «Ռոդ Լեյվեր Արենա» և «Հիսենս Արենա» կորտերը։ Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղում` Սոֆիան Քենինն է: