24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցիե ուսուցիչները, ծնողները եւ աշակերտները՝ տնօրենի թափուր պաշտոնում նշանակման գործընթացի հետ կապված:
Նրանք, մասնավորապես, նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնում նշանակելու մասին որոշման կայացման գործընթացում հաշվի չի առնվել իրենց կարծիքը: Ըստ դիմումատուների՝ գործընթացում չեն պահպանվել օրենքով սահմանված պահանջները, այդ թվում՝ ժամկետները, իսկ հավակնորդների հետ անցկացված հարցազրույցը չի ունեցել իրավական հիմք:
Դրանից բացի, մի շարք ուսուցիչներ եւ աշակերտների ծնողներ նշել են իրենց նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին: Հաշվի առնելով այն, որ այս ամենը բացասական է ազդել հատկապես երեխաների իրավունքների վրա, դպրոցում խաթարված է ուսումնական գործընթացները, ՄԻՊ-ը նախաձեռնել է վարույթ: Համապատասխան գրություններ են հասցեագրվել Շիրակի մարզպետին ու փոխվարչապետին:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է դպրոցում դասադուլ եւ գործադուլ է: