Ղրիմում Թուրքիային խորհուրդ են տվել հրաժարվել Ռուսաստանի տարածքի մասին երազանքներից, քանի որ դրանք շատ ծիծաղելի են ու գիտաֆանտաստիկ ժանրից:
Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության ու ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի նախագահ Յուրի Գեմպելը նաեւ զգուշացրել է, որ կարելի է լուրջ խնդիրների բախվել այդչափ մեծ ախորժակի պատճառով: Նա հիշել է, որ այն ժամանակ, երբ Ղրիմն Ուկրաինայի կազմում էր, Թուրքիան ակտիվ քարոզչական գործունեություն էր ծավալում թերակղզում:
«Հիմա Ղրիմը Ռուսաստանի իրավական մասն է: Իսկ Ռուսաստանը Ուկրաինա չէ, կուլիսային նման խաղերը նրա հետ չեն անցնի», - ասել է Գեմպելը:
Հիշեցնենք, որ օրերս թուրքական հայտնի հեռուստաընկերություններից մեկի եթերում քարտեզ էր ներկայացվել, թե մինչեւ 2050-ը Թուրքիայի ազդեցությունը որքան կընդլայվի ու որ երկրների վրա կտարածվի: Այդ քարտեզում ներառվել էին Ռուսաստանի հարավային շրջաններ, Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արեւելքի մի քանի պետություններ, նաեւ Հայաստանը, Ադրբեջանը, Հունաստանը, Վրաստանը, Աբխազիան ու Օսեթիան: